Դեմքի խնամք
Ինչպե՞ս խնամել շրթունքները
Գեղարարությունը մեծ դեր ունի կնոջ կյանքում, ցանկացած տարիքում նա զգալի ժամանակ եւ միջոցներ է հատկացնում դեմքի մաշկի եւ մազերի խնամքին՝ հաճախ անտեսելով շուրթերը։
Սահմանափակվելով փայլով կամ շրթներկով, երբեմն ուշադրություն չենք դարձնում առաջին հայացքից մանրուք թվացող դրանց չորությանը, մանր ճաքերին կամ թեփուկների առաջացմանը։ Սակայն շուրթերի կոլագենային շերտը չափազանց բարակ է եւ նուրբ, որի պատճառով մաշկի ծերացման առաջին նշանները հաճախ նկատվում են դրանց մոտակայքում։
Շրթունքների վնասվելու հիմնական պատճառներն են.
-
ուլտրամանուշակագույն ճառագայթները, քամին, ցուրտը,
-
հոգնած կամ սթրեսային վիճակում դրանց մերթ-մերթ կրծոտելը,
-
A, E եւ B խմբի վիտամինների (հատկապես՝ B2-ի եւ քոլինի) պակասը օրգանիզմում,
-
հերպեսը, որը հայտնի է «մրսածություն» շրթունքների վրա անվանմամբ,
-
կախվածությունը ծխախոտից։
Բերանի անկյուններում ճաքերը առաջանում են հիպովիտամինոզի կամ բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում։ Այս հիվանդությունն ավելի շատ հանդիպում է ծխողների մոտ, փորձը ցույց է տալիս, որ ծխվող գլանակները պակասեցնելը նպաստում է արագ ապաքինմանը։ Հիվանդության առաջացմանը կարող է նպաստել ֆտոր պարունակող ատամի մածուկը, շրթներկը փոխելը։
Մարդկանց ավելի քան 90 տոկոսի մոտ առկա է հերպեսի պարզ տեսակի վիրուսը, որն արտահայտվում է դիմադրողականության անկման, մրսածության, ալկոհոլի չարաշահման, սթրեսի, ստամոքսի խանգարման, գերհոգնածության, դաշտանի եւ այլ դեպքերում։ Եթե ձեռնարկված միջոցները չեն օգնում 10-15 օրվա ընթացքում, ապա պետք է դիմել բժշկի, հերպեսը կարող է լուրջ հիվանդության հետեւանք հանդիսանալ։ Ոչ մի դեպքում չի կարելի վերքին ձեռք տալ, նույնիսկ դրա չորանալուց հետո, այլապես վիրուսը կփոխանցվի մարմնի այլ մասերին։ Շրթունքների խնամքի վերաբերյալ բազմաթիվ միջոցներ է առաջարկում ժողովրդական բժշկությունը։
Հին Հայաստանում 15-րդ դարի բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին իր դեղամիջոցների միջնադարյան հանրագիտարանում շրթունքների խնամքի վերաբերյալ առաջարկել է հետեւյալ դեղատոմսը. «Ճաքճքված շրթունքները բուժելու համար օգտագործել սպիտակ մեղրամոմի, հավի եւ սագի յուղերի խառնուրդը»։
Նշենք նաեւ, որ մեղրի հիման վրա արտադրվում են բազմաթիվ միջոցներ շրթունքների խնամքի համար։ Շրթունքներին քսեք հավասար ծավալային հարաբերությամբ մեղրի եւ եթերային յուղի, հյութի կամ խյուսի խառնուրդը։ Հարմար է հալվեի հյութը, դեղձի, վաղենակի, բրգաձեւ եղեւնու յուղը, ավոկադոյի, ադամաթուզի, գազարի խյուսը։ Օգտակար եւ արդյունավետ միջոց է մեղրի եւ ձկան յուղի խառնուրդը (4։1)։
Շրթունքների վրայի թեփուկները մաքրելու միջոցներ
-
Խառնեք վարսակի ալյուրը եւ մեղրը (1։1), 2-3 րոպե մերսեք շրթունքները, մաքրեք, եւ անմիջապես քսեք վուշի կամ չիչխանի յուղ։
-
Խառնեք քերիչով անցկացրած գազարը, կաթնաշոռը, կաթի սերուցքը։ Քսեք շրթունքներին, պահեք 20 րոպե։ Օգտագործեք շաբաթը 1 անգամից ոչ ավելի։
-
Ոչ շատ թունդ թեյի գոլ թրջոցը 15-20 րոպե տեւողությամբ դրեք շրթունքներին, որից հետո բամբակե խծուծի օգնությամբ դանդաղ ներմերսեք կտավատի յուղը։
Պաշտպանիչ քսուք
- Խառնեք 30-ական գրամ դեղին մեղրամոմը, արեւածաղկի յուղը, 5 գրամ լանոլինը, անընդհատ խառնելով տաքացրեք ջրային բաղնիքի վրա, պահեք ապակե մուգ տարայի մեջ։ Քսուքը պաշտպանում է արտաքին միջավայրի վնասակար (աղեր, թթուներ, փոշի, քամի) ազդեցություններից եւ բուժում դրանց հետեւանքները։ Բուժման ժամկետը՝ 10-20 օր։
- Ջրային բաղնիքի վրա տաքացրեք մեղրամոմ, կակաոյի յուղ, բուսական յուղ (չիչխանի, նշի կամ դեղձի), 2 հաբ վիտամին E (1։2։2։2)։ Քսելուց առաջ կարգավորեք քսուքի խտությունը մեղրամոմի կամ յուղի ավելացմամբ։ Կարող եք ամեն օր քսել։
Շրթունքների ճաքճքվածության դեպքում
- Կտրատեք խնձորը (տանձը կամ ադամաթուզը), եփեք կաթի մեջ։ Խնձորը հանեք, ազատեք միջուկից եւ քսեք շրթունքներին, պահեք 15-30 րոպե։
- Խառնեք բուսական յուղը եւ գազարի հյութը (1։1), քսեք շուրթերին եւ պահեք 5 րոպե։
Թարմություն հաղորդող քսուքներ
- Կես թեյի գդալ մեղրի վրա ավելացրեք մի քանի կաթիլ հալվեի հյութ, հալվեի տերեւը նախապես մի քանի օր պահեք սառնարանում։
- Հերպեսի սրացման շրջանում հակացուցված է կծուն, թթուն, աղին եւ քաղցրը։ Հիգիենիկ կամ դեկորատիվ շրթներկի փոխարեն օգտագործեք սնուցող եւ պաշտպանիչ միջոցներ։
- Բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում հրաժարվեք ծխախոտից, ծուխը ճնշում է լիզոցիմ ֆերմենտի առաջացումը, չի վերականգնվում բերանի լորձաթաղանթը, խախտվում է A վիտամինի փոխանակման ընթացքը։ Այս բոլոր հանգամանքները նպաստում են մանրէների անկաշկանդ տարածմանը։ Տվյալ պարագայում պետք է անել ողողումներ, օգտակար է գրեյպֆրուտի կեղեւի եփուկը, թեյի ոգեթուրմը, չիչխանի յուղը։ Այս միջոցները պետք է մի քանի րոպե պահեք բերանի մեջ։
- Չջնջվող շրթներկ օգտագործելու դեպքում այն հանեք կաթով։
Դիմադրողականությունն ամրացնող միջոցներ
- Խառնել 30-ական գրամ կեչու բողբոջները, սրոհունդի, անթառամի եւ երիցուկի ծաղիկները։ Մեկ դեսերտային գդալ խառնուրդի վրա ավելացնել 200 մլ եռջուր։ 15-20 րոպե թրմել, բաժանել 3 մասի։ Խմել օրվա ընթացքում։ Բուժման ժամկետը 1 ամիս է։
- Քերիչով անցկացրած բազուկին ավելացնել կիսով չափ ջուր, 5-6 օր պահել սառնարանում։ Վրան ավելացնել մեղր (2 թեյի գդալ՝ 100 գրամին), եւս 3 օր պահել սառնարանում։ Օգտագործել մեկական դեսերտային գդալ, օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ՝ ավելացնելով 2-3 կտոր կիտրոն։
Կարդացեք նաև
Բնական միջոցներ, որոնց դրական ազդեցությունը կնկատեք արդեն իսկ առաջին օգտագործումից հետո։ Budetezdorovy.ru-ն առաջարկում է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից...
Հղիների մաշկը հաճախ լինում է հոգնած և անփայլ, ի հայտ են գալիս պզուկներ, ակնե: Ինչպե՞ս պահպանել գեղեցկությունը՝ հաշվի առնելով օրգանիզմում կատարվող փոփոխությունները, որոնք ուղեկցում են երեխայի ծննդյան սպասումին...
Մաշկի պիգմենտը` մելանինը, երբեմն կարող է դավադիր լինել: Տարիքային փոփոխությունները, հորմոնալ խանգարումները, արևի տակ անցկացրած տևական ժամանակը, ստամոքս-աղիքային համակարգի խնդիրները...
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
Չոր, թոշնած, գունատ կամ յուղոտ մաշկ... Կնճիռներ, սպիներ, ծակոտիներ ու կորյակներ… Հավերժական այս խնդիրներին 21-րդ դարում նոր լուծում է տրվել. պիլինգ` մաշկի արտաքին շերտի կենսաբանական թեփոտումը, որի միջոցով հեռացվում են մաշկի...
Աչքերի տակ գոյացած պարկերը տարիք են ավելացնում առանց այդ էլ հոգնած դեմքին: Աչքերի տակի մուգ շրջանակների նմանվող պարկերը ևս օրգանիզմի օգնության աղերսանքի ազդանշաններն են: Դրանք հոգնածության, թերի քնի ու մի շարք այլ...
Բշտիկներից ազատվելու համար պարտադիր չէ միայն քիմիական միջոցներ օգտագործել: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու դարչինը կօգնեն նմանատիպ խնդիրների դեպքում...
Fithacker.ru-ն գրում է, որ բոլորի մաշկի վրա առկա են ծակոտիներ, սակայն խնդիրն առավել սուր է այն անձանց մոտ, ովքեր յուղոտ մաշկ ունեն։ Այս դեպքում դրանք կարող են տգեղացնել մաշկը։ Դրանցից ազատվելու համար...
Fithacker.ru-ն գրում է, որ կանանց մեծ մասը ցանկանում է հաստ հոնքեր ու թարթիչներ ունենալ։ Այս գործում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք օգնում են լավագույն արդյունքի հասնել կարճ ժամանակի ընթացքում...
Մի շարք գործոնների ազդեցությամբ դեմքի մաշկին խնդիրներ են առաջանում, որոնք շատերին են անհանգստացնում։ Fithacker.ru-ն ներկայացրել է բնական միջոցներով պատրաստվող բաղադրատոմս, որը կօգնի կարճ...
Fithacker.ru-ն գրում է, որ վիտամին E-ն մաշկի համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն օգնում է արգելափակել ազատ ռադիկալները, որոնք մեծ դերակատարում ունեն ծերացման գործընթացում։ Ազատ ռադիկալների դեմ...
Ջերմաստիճանի յուրաքանչյուր փոփոխություն կնոջ մաշկը ենթարկվում է սթրեսի, առավել ևս` ձմռանը. դրսում օդը ցուրտ է և թաց, իսկ ներսում` տաք և չոր, և ջերմային փոփոխությունը բացասական ազդեցություն է թողնում մաշկի վրա...
Կարտոֆիլը, կիտրոնի և նռան հյութերը հրաշալի համադրություն են մաշկը երիտասարդացնելու համար։ Դրանք արդյունավետ են նաև մուգ կետերի դեմ պայքարում։ Fithacker.ru-ն գրում է, որ կիտրոնը բնական ճանապարհով կսպիտակեցնի մաշկը...
Fithacker.ru-ն բաղադրատոնս է առաջարկում, որի օգնությամբ կարճ ժամանակահատվածում կարող եք ազատվել դեմքին առաջացած կնճիռներից։ Այս բաղադրատոմսը կօգնի նաև խոնավացնել մաշկը: Այն չունի կողմնակի ազդեցություն...
Սննդաբանները խորհուրդ են տալիս ավոկադոն ներառել սննակարգ, քանի որ այն մի շարք օգտակար հատկություններ ունի։ Fithacker.ru-ն գրում է, որ քչերը գիտեն, որ ավոկադոն մաշկի խնամքի լավագույն միջոցներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն